Մահացած զինծառայողը մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել էր և ընկել ձորը․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

զինվոր

2019 թ. մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ. Ավագյանը մահացել է: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայող է մահացել: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.: Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին և հարազատներին», - գրել էր Արծրուն Հովհաննիսյանին:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս