Ադրբեջանում այսօր արդեն երկրորդ երկրաշարժն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

586.thumb_

Ադրբեջանի Լերիկսի շրջանում, տեղական ժամանակով ժամը 11։25-ին, 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունը, էպիկենտրոնը Յարդիմլի կայանից 22 կմ հարավ-արևելք էր։

Այսօր վաղ առավոտյան ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել Ադրբեջանում։ Ցնցման ուժգնությունը 3,6 մագնիտուդ էր, էպիկենտրոնը՝ Իմիշլիի շրջանում։

--00—ՅՄ