Ղազախստանի ԱԺ-ն հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ԵԱՏՄ
Regnum գործակալությունը հայտնում է, որ Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հաստատել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը:

Համաձայնագիրը ենթադրում է սահմանափակ նոմենկլատուրայով արտոնյալ առևտրի սահմանում։ Խոսքը ԵԱՏՄ-ի կողմից 502, իսկ Իրանի կողմից՝ 360 ապրանքատեսակի մասին է:

Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թ. մայիսին Աստանայում: Այն սահմանում է ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնը մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման առաջին փուլն է: Այն ենթադրում է բավական մեծ քանակությամբ ապրանքների համար ներկրման մաքսատուրքերի նվազում:

Համաձայնագրի իրագործումը թույլ կտա զգալիորեն ավելացնել երկկողմ առևտրի ծավալը: