Ձերբակալվել է «Սուրմալու»-ի տնօրենը․ դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

դդ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Տեղեկությունը 24News-ին փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Այլ մանրամասներ Խաչատրյանը չհայտնեց։ 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից 16 մարդ էր մահացել։

--00—ԱՊ