60-ամյա քաղաքացին դանակով կրկին հարձակվել է շտապօգնության բժշկի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

շտապ

Մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմանում Երևանի 1-03 շտապօգնության Կենտրոն ենթակայանի 04 բժիշկների խումբը կանչով մեկնել է Սարի Թաղի 3-րդ փողոցի տներից մեկը, որտեղ բնակիչը դանակով հարձակվել է բժիշկների վրա և սպանության սպառնալիքներ հնչեցրել շտապօգնության Կենտրոն ենթակայանի բժիշկ՝ 26-ամյա Տիգրան Գևորգյանի հասցեին։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ պարզել են, որ բժիշկների մասնագիտական պարտականություններին խոչընդոտողը 60-ամյա Ալբերտ Ենոքյանն է։

Փաստի առթիվ Էրեբունու ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։

Ըստ աղբյուրի՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ենոքյանը նման վերաբերմունք է ցուցաբերում իրենց օգնության ձեռք մեկնած բժիշկներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: