Ամփոփվել են ԵՄ և ԵԽ աջակցությամբ ՀՀ-ում դատաիրավական համակարգի բարեփոխման 2 ծրագրերի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

332913930_721956139387143_4362751615058600997_n

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2019-2022թթ. ծրագրային ձևաչափով իրականացված միջոցառումների փակման համաժողովին և ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

«Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի նպատակն էր ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունն ու արդարադատության մատչելիությունը՝ տրամադրելով իրավական աջակցություն  արդարադատության, դատական համակարգի և կարգապահական կառուցակարգերի ոլորտների՝  սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին, ինչպես նաև խթանել հաշտարարության և արբիտրաժի կիրառումը Հայաստանում՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և չափորոշիչներին համահունչ:

Շնորհակալություն հայտնելով ԵԽ Ստրասբուրգի կառույցների և ԵԽ երևանյան գրասենյակի պատասխանատու պաշտոնյաներին՝ Սահմանադրական դատարանի հանրային ներկայացվածության նպատակով պաշտոնական կայքէջի ստեղծման և գործարկման, ինչպես նաև 2022 թվականի հունիսին Երևանում կայացած «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով խորհրդաժողովի անցկացմանն օժանդակելու համար, ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև 2023-2026թթ․ համար հաստատված գործողոթյունների ծրագրի շրջանակում Եվրոպայի խորհուրդը դիտարկվում է որպես Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ին ընդունված փոփոխություններով մեկնարկված Սահմանադրական դատարանի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրի առանցքային միջազգային գործընկեր։  

Համաժողովի ընթացքում քննարկվել են ծրագրերի իրականացման արդյունավետությունը, դրանց խթանման հնարավորություններն ու համագործակցության հետագա ուղիները։

Համաժողովին մասնակցել են արդարադատության ոլորտի բարեփոխումներում ներգրավված պետական մարմինների, միջազգային, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ համապատասխան շահառու կառույցների ներկայացուցիչներ։

--00—ՅՄ