Կեղծ կամ թերի ճշմարտություն է․ Զախարովան խոսել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

28.thumb_

Հայաստանում եվրոպացի դիտորդների առաքելությունը ներկայացնելով որպես բացառապես քաղաքացիական՝ ԵՄ-ն թերի ճշմարտություն է ասում կամ կեղծ ճշմարտություն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի հետ երկխոսության ընթացքում ՌԴ-ն շարունակում է փոխընդունելի լուծումներ փնտրել Լաչինի միջանցքի աշխատանքի վերսկսման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի բարելավման համար:

--00—ՅՄ