Ոողջունել եմ այն փաստը, որ բռնությունը նվազել է սահմանին․ Լայչակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

լայչակ

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահի, Սլովակիայի արտգործնախարարի համատեղ ասուլիսի ժամանակ Միրոսլավ Լայչակն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

«Ես այստեղ եմ` վերահաստատելու մեր շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու ճանապարհին»,-ասել է Լայչակը, ապա հավելել, որ իենց նախագահությունը ԵԱՀԿ-ում մարդակենտրոն է՝ միտված հակամարտությունների կանխարգելմանն ու անվտանգ ապագայի կազմակերպմանը:

«Ողջունել եմ այն փաստը, որ բռնությունը նվազել է սահմանին: Վստահ եմ, որ սա կնպաստի համակողմանի գործընթացի իրականացմանը խաղաղ կարգավորման նպատակով:

Բազմաթիվ են մարտահրավերները, բայց կան բոլոր հիմքերը՝ դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին: Կարևոր է ուշադրություն դարձնել այն հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, ներգրավվել վստահություն ամրապնդող գործընթացներ»,-ասել է Լայչակը:

ԵԱՀԿ գործող նախագահը նաև նշել է, որ մեծապես թերագնահատել են հանդիպումները, որոնք տեղի են ունեցել նախարարների, նախագահի, վարչապետի, փոխնախարարների միջև:

«Փուլային, քայլային մոտեցումը, զարգացող երկխոսությունը կբերի փոփոխություններ մարդկանց կյանքում»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը: