Չնայած Արևմուտքի ջանքերին՝ հայ-ադրբեջանական կարգավորման բանալին ՌԴ-ի հետ եռակողմ փաստաթղթերն են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների կարգավորման բանալին այն եռակողմ հայտարարություններն են, որոնք ստորագրվել են Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև։ Այս մասին 24News-ի տաղավարում նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով մեկնաբան Նարեկ Գալստյանի այն դիտարկմանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարծես ավելի ակտիվ են սկսել բանակցել արևմտյան հարթակներում։ 

«Պետք չէ այդպիսի հետևություն անել, կան շփումներ, այստեղ վերջերս ժամանել էր մեր ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, շատ առարկայական երկխոսություն ունեցանք տարածաշրջանային բոլոր հարցերի շուրջ։ Հայկական կողմը նույնպես ասել է, որ հանդիպումը (Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը, որին հայկական կողմը հրաժարվեց մասնակցել 2022 թ-ի դեկտեմբերին Լաչինի միջանցքի շրջափակումից հետո - խմբ.) ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել է։ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան երկրներ են, իրենք են ընտրում այն հարթակները, որտեղ պետք է վարեն բանակցություններ։

Մեր կարծիքով, հայ-ադրբեջանական խնդրի լուծման բանալին այն եռակողմ հայտարարություններն են, որոնց վրա կա երեք առաջնորդների ստորագրությունները։ Մենք բոլոր կողմերին ասում ենք, որ պատրաստ ենք շարունակել բանակցությունները՝ համարելով, որ այս ֆորմատն ամենակիրառականն ու արդյունավետն է։ Ավելին, հենց այս թրեքն է ներառում կողմերի համար զգայուն, կարևոր բոլոր հարցերը», - ասել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՍՊ