ՄԱԿ-ի դատարանը պարտադիր իրավական ուժ ունի. Ադրբեջան պետությունը պարտավոր է բացել Լաչինի միջանցքը

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

ՄԱԿ-ի արդարադատության դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի սկզբում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դատարանն արձանագրեց, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է` սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար։ Սակայն Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ», - ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ