Ասադը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին փրկարարներ և մարդասիրական օգնություն ուղարկելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

photo_2023-02-23_19-06-27

Փետրվարի 23-ին Դամասկոսում Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:

Զրուցակիցները քննարկել են Սիրիայի՝ աղետից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված աշխատանքները:

դգվբեդգ

Հանդիպման օրակարգում էին նաև հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցությանը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարը Սիրիայի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:

Սիրիայի նախագահը ՀՀ արտգործնախարի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին փրկարարական ջոկատներ և մարդասիրական օգնություն ուղարկելու համար։

--00—ՅՄ