Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին ներկա չէր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում սկսվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու նախաքննական մարմնի միջնորդությունը։

24news.am-ը հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա չէ։

Նախքան նիստի սկսելը Քոչարյանի պաշտպանները լրագրողներին ասացին, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել և կխոսեն նիստի ավարտից հետո։

 Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: 

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը մեղադրվում է "Մարտի 1"֊ի քրեական գործով   սահմանադրական կարգը տապալելու մեջ. նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։