«Սրտանց կարեկցում եմ հայ ժողովրդին». Վրաստանի նախագահի գրառում`Ցեղասպանության թանգարանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

Ծիծեռնակաբերդ կատարած այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շրջայց է կատարել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Վրաստանի նախագահը նաև գրառում է կատարել հուշամատյանում:

«Սրտանց կարեկցում եմ հայ ժողովրդին նրա հետ տեղի ունեցած ողբերգության համար։ Մենք մեր սրտին մոտ ենք ընդունում այդ ցավն ու հարգանքի տուրք մատուցում զոհվածներին»,- Վրաստանում Հայաստանի դեսպանության հաղորդմամբ՝ գրել է Զուրաբիշվիլին: