Երևանի ավագանին մարտի 19-ին նիստ կգումարի․ կքննարկվի ավտոբուսում տեսախցիկ տեղադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Երևան

Երևանի քաղաքապետարանում մարտի 19-ին ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված կլինի 12 հարց:

Երևանի ավագանու հաստատմանը կներկայացվեն Երևանի 2018 թվականի զարգացման ծրագրի հաշվետվությունն ու 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Նիստի ընթացքում ավագանին կորոշի նաև թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ավտոբուսներում կանգառների անվանման ավտոմատ հայտարարման 18 սարքերը՝ 2 299 620 (երկու միլիոն երկու հարյուր իննսունինը հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ HIGER-KLQ6770G մակնիշի ավտոբուսներում շահագործելու նպատակով։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս