Արևմուտքը մեզ գեղեցիկ ժանդարմներ է տալիս, Ուկրաինային՝ միլիարդներ ու զենք. մեծ էսկալացիա է սպասվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Արևմուտքի վերաբերմունքը Հայաստանի ու Ուկրաինայի նկատմամբ ծայրահեղ տարբեր է․ մեզ ուղարկում է ժանդարմներ (ԵՄ քաղաքացիական առաքելություն - խմբ.), Կիևին՝ միլիարդավոր դոլարներ ու զենք, ինչը հանգեցնելու է ռազմական կոնֆլիկտի էսկալացիայի, որը կարող է բերել միջուկային պատերազմի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նկատեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։ 

«Արևմուտքը՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, հնարավորություն են տալիս Ուկրաինային հրթիռային հարվածներ հասցնել Ղրիմին, ինչին ի պատասխան, ինչպես արդեն հայտարարվել է, Ռուսաստանը կկիրառի միջուկային զենք։ Եթե անգամ լինեն փոքր ծավալի միջուկային հարվածներ, կունենանք այն ողբերգությունը, ինչ եղավ Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունի դեպքում, իսկ այդ պայթյունը բավական փոքր ծավալ ուներ», - ասել է նա։ 

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների և Արևմուտքի ու ՌԴ-ի միջնորդական ջանքերի մասին՝ Խաչիկյանը նկատում է, որ քանի դեռ Երևանը նախընտրում է կարգավորման արևմտյան տարբերակը, հեռվանում է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից, որը կնքվել է ռուսական միջնորդական ջանքերով։

«Եթե արևմտյան տարբերակում արցախյան հիմնախնդրի մասին ոչինչ չկա, ռուսականում հնարավորություն կա քննարկելու այն», - հավելել է բանախոսը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ