Սերխիո Ռամոսն ավարտեց միջազգային կարիերան․ պաշտոնական

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

serhio-ramos-zavershil-karer-735x375

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը սոցցանցերի իր էջերում հայտարարել է Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

«Ժամանակը եկավ, Ազգային թիմին հրաժեշտ տալու ժամանակը։

Այսօր առավոտյան ինձ զանգեց ներկայիս մարզիչը, որն ասաց, որ ինձ հետ հույսեր չի կապում՝ չնայած այն խաղամակարդակին, որով ես կարող եմ հանդես գալ։ Ցավոք, ինձ համար սա ճանապարհի վերջն էր, որը, ինչպես ես հույս ունեի, ավելի երկար էր լինելու և շատ ավելի լավ ավարտ էր ունենալու։

Հոգաչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ հավատացել են ինձ»,- գրել է իսպանացին։

Ռամոսն Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 180 հանդիպում՝ դառնալով 25 գոլի հեղինակ։ Պաշտպանը դարձել է աշխարհի չեմպիոն 2010 թվականին և երկու անգամ՝ 2008 և 2012 թվականներին, դարձել է Եվրոպայի չեմպիոն։

36-ամյա Ռամոսը չէր ընդգրկվել Կատարում կայացած ԱԱ-2022-ի՝ հավաքականի հայտացուցակում։

--00—ՅՄ