Երևանի կենդանաբանական այգին կաջակցի թափառող շների ստերջացմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

Երեւանի կենդանաբանական այգին մարտի 13-ից  կաջակցի Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ին:  Ինչպես տեղեկացրել են Երեւանի կենդանաբանական այգուց, կնքված հուշագրի համաձայն՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Այգու մասնագետները կօգնեն ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մայրաքաղաքում թափառող շների ստերջացման գործում:

Այգու մասնագետների ներգրավումը կնպաստի նաեւ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ի աշխատանքները մասնագիտական ճիշտ հենքի վրա կազմակերպելուն:

Կառույցի աշխատանքները սկզբնական շրջանում կկազմակերպվեն Երեւանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկայում, որն իր հագեցվածությամբ եւ կահավորանքով ավելի քան բավարար է գործընթացը պրոֆեսիոնալ կազմակերպելու եւ իրականացնելու համար:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս