Լոռիում վարորդը տրակտորով մոտ 70 մետր գլորվել է ձորը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

Լոռու մարզում, մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 15։00-ի սահմաններում Նեղոց համայնքի վարչական տարածքում գտնվող «Գլիզնաձոր» կոչվող հանդամասում աշխատանքներ կատարելու ժամանակ «Տ Կոնտեքշն» ՍՊԸ-ին պատկանող Կոմացո Տ155 մակնիշի 096 ԼԼ համարանիշի տրակտորի վարորդ, Օձուն գյուղի բնակիչ, 54-ամյա Դերենիկ Գ.-ն տրակտորի վառելիքը ստուգելու նպատակով բարձրացել է տրակտորի վրա, որի ժամանակ հողի սահք է տեղի ունեցել, եւ տրակտորը գլորվել է ձորը:

Վարորդը կորցրել է հավասարակշռությունը եւ մոտ 70 մետր գլորվել ձորը։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, փրկարարները, քաղաքացիները եւ Ալավերդի բժշկական կենտրոնի բուժքույրը ձորն ընկած վարորդին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել երթեւեկելի գոտի եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետեւ վիրավորին անմիջապես տեղափոխել են Ալավերդու հիվանդանոց։

Այնուհետեւ վարորդին տեղափոխել են Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։