Անդրադարձ կատարեցինք երկրի առջև ծառացած մարտահրավերներին․ Մայր Աթոռ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

Այսօր՝ մարտի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում հյուրընկալվել են ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցողներները: Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հայտնում են, որ հանդիպեղ կողմերը քննարկել են Հայաստանում ներկայումս առկա մարտահրավերներն ու մարդու իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր:

«Մարտի 13-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեցինք ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Սիրսելին և ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին:

Անդրադարձ կատարեցինք երկրի առջև ծառացած մարտահրավերներին։ Ներկայացրեցինք նաև մարդու իրավունքների, մասնավորապես կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեր տեսակետները»,- ասված է հաղորդագրությունում: