ՊՆ-ն ևս մեկ վարժական հավաք կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

վարժական հավաքներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

Նախատեսվում է 2023թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:

Որոշման նախագծում նշվում է, որ Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2648 քաղաքացի, որոնցից 2364-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային «մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական», հրթիռահրետանային մասնագիտություններով:

«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով,

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով»,-ասվում է որոշման նախագծի մեջ։

Վարժական հավաքները կանցկացվեն հետևյալ փուլերով.

        ա. 2023 թվականի մայիսի 2 – 26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացի, որոնցից 320-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

        բ. 2023 թվականի մայիսի 16-ից հունիսի 9-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացի, որոնցից 320-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

        գ. 2023 թվականի մայիսի 31–ից հունիսի 24-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 703 քաղաքացի, որոնցից 628-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 41-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

        դ. 2023 թվականի հունիսի 6 – 30-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 876 քաղաքացի, որոնցից 788-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 37-ը` ավագ ենթասպայական կազմի, 51-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

        ե. 2023 թվականի հունիսի 12-ից հուլիսի 6-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 14-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

  1. Վարժական հավաքների ապահովման համար, 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմին­ներից ներգրավել մինչև 211 միավոր տրանս­պորտային միջոց՝ յուրա­քանչյուր տրանս­պորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով՝ համաձայն հավել­վածի:
  2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

       1) պահեստազորային քաղաքացիների ծանուցման գործընթացը պատշաճ իրականացնելու նպատակով ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից կցագրված և վարժական հավաքների կանչման ենթակա պահեստազորայինների` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու վերաբերյալ տեղեկատվության ստացումը,

       2) ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից կցագրված և վարժական հավաքների կանչման ենթակա պահեստազորայինների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացումն էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգից:

 

--00—ՍՊ