Միջազգային հանրությունը պետք է շրջափակումը վերացնելու ճնշում գործադրի․ ԱՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

mip

Ի վերջո, միջազգային հանրության նպատակը պետք է լինի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ամբողջությամբ,
անվերապահորեն և անհապաղ վերացնելու Արցախի շրջափակումը, այլ ոչ թե Ադրբեջանի հետ բանակցել Արցախ սահմանափակ քանակությամբ պարենամթերք ներկրելու հնարավորության շուրջ: Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Մենք պետք է շատ զգոն լինենք, քանի որ Ադրբեջանն իր օգտին է օգտագործում ստեղծված իրավիճակը՝ Արցախին մարդասիրական օգնության հասանելիության պատրվակով կրկին ժխտելու շրջափակման գոյությունը։ Ցավոք սրտի, շրջափակման յուրաքանչյուր նոր օրով Արցախը վերածվում է բացօթյա բանտի, մինչդեռ մարդկությունն այս առումով գործնականում դեռ լռում է»,- նշել ա նա։ 

--00—ՍՊ