ԱՄՆ դեսպանը Արցախից տեղահանվածների հետ ժենգյալով հաց է պատրաստել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

us embassy

Երևանում ԱՄՆ դեպպանությունը հայտնում է, որ այսօր ԱՄՆ դեսպան Քվինը Մեծամորում էր՝ հանդիպելու 2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին։

Նա զրուցեց տեղահանված ընտանիքների հետ և նրանց հետ միասին ժենգյալով հաց պատրաստեց ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությամբ բացված Mets and More Bakery հացաբուլկեղենի արտադրամասում, որն աշխատանքի և վերաինտեգրման հնարավորություններ է ընձեռում 2020թ. Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին:

Դեսպանն իր խորը մտահոգությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:

 

--00—ՍՊ