Սրճարանների ապամոնտաժումն աշխատատեղերի քանդում է․ «Շոկալադնիցայի» մենեջեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

Օպերայի հարակից տարածքի սրճարաններից «Շոկալադնիցայի» մենեջեր Լաերտ Պողոսյանը Երևանի քաղաքապետարանի կողմից սրճարանների ապամոնտաժումը համարում է  աշխատատեղերի քանդում։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ  վարչապետն ու  Երևանի քաղաքապետը գնում են 50 աշխատատեղ ստեղծող հյուրանոցի բացմանը, փոխարենն առանց ափսոսալու 300-400 աշխատատեղ են փակում։

«Արդեն մատակարարներն են բողոքում, ասում են՝ որ դուք փակվեք, բա մե՞նք, իրենք էլ են տուժելու, որովհետև այս սրճարաններում են ռեալիզացրել իրանց ապրանքը»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ իրենց և քաղաքապետարանի՝ տարածքի օգտագործման պայմանագիրը մինչև 2026 թվականն է՝  մենեջերն  ասաց «Բա այս երկում ինչպե՞ս բիզնես անես, որ օրինական փաստաթուղթն իրենց համար հիմք չի։ Սրճարանի տնօրենը եկել, ասում է՝ թուղթը տուր, թե ինչի հիման վրա ես քանդում, քաղաքապետարանի աշխատողն ասում է, որ չունի։ Քաղաքապետարանը կարո՞ղ է գարանտիա տալ, որ այստեղ ոչ մեկը ոչ մի այլ բան չի անելու»,- շարունակեց Լաերտ Պողոսյանը։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս