Զուրաբիշվիլիին ընդունում են պատվո պահակախմբով և զինվորական նվագախմբով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Հանրապետության նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։