Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո միջինը 3 րոպեն մեկ հետցնցումներ են գրանցվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

3

Փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո հետցնցումներ Թուրքիայում տեղի են ունենում միջինը երեք րոպեն մեկ, հայտարարել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության ռիսկերի նվազեցման վարչության պետ Օրհան Թաթարը:

«Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերից հետո մենք դեռ ամեն երեք րոպեն մեկ հետցնցումներ ենք գրանցում։ 9 470 հետցնցում է գրանցվել»,-ասել է թուրք պաշտոնյան։

--00—ՅՄ