«Երբեք պետական գումար չեմ գրպանել». Շիրակի նորանշանակ փոխմարզպետը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

Շիրակի նորանշանակ փոխմարզպետ Աննա Մարտիկյանը հայտարարություն է տարածել:

«Հարգելի՛ ընկերներ, առանց կարմիր գծեր հատելու, ուզում եմ պարզապես հիշեցնել, որ երկու տասնամյակից ավելի անկաշառ ու ազնիվ աշխատել եմ տարբեր կառույցներում, երբե՛ք պետական գումար չեմ գրպանել, ջանքս ու գրիչս ծառայեցրել եմ բացառապես պետությանը: Հերթական առաջարկներից այս մեկն ընդունել եմ, որովհետև այն հնարավորություն է ծառայելու իմ հարազատ Շիրակին: Լիահույս եմ, որ հաջողելու եմ:

Հ.Գ. Էջիս տեխնիկական խնդիրները կարգավորվեցին: Բոլորովին չէի կամենա, որ այն ինքնահաստատման հարթակ դառնար մարդկանց համար, որոնց աշխատանքային կենսագրությունը շատ լավ գիտեմ»,- նշել է նա:

--00—ԼՄ