Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի իր գործընկերոջը հրավիրել է Վրաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

Վրաստանի Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել է Վրաստան:  Այս մասին մարտի 13-ին երկու երկրների նախագահների համատեղ հայտարարության ընթացքում ասել է Վրաստանի նախագահը:

«Մենք մեր հանդիպման ընթացքում  խոսել ենք նաև այն մասին, թե ինչպիսին էր իմ այցը ԵՄ, և ինչ պլաններ ունի Վրաստանը ԵՄ-ի հետ կապված: Այդ հարցերը կքննարկվեն Բաթումի կոնֆերանսի ընթացքում, որին հրավիրել եմ պարոն նախագահին: Այնտեղ կնշվի այն տեսլականը, որն ունի Վրաստանը ԵՄ-ի հետ համագործակցության հետ կապված»,- նշեց Զուրաբիշվիլին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ ուրախությամբ ընդունել է իր գործընկերոջ հրավերը: