Ճիշտ կլինի՝ ԱԺ-ն ԼՂ խնդրի կարգավորման ներկա փուլին վերաբերող լսումներ նախաձեռնի․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Աշոտյան

Ճիշտ կլինի, որ Ազգային Ժողովը նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Գրառումը՝ ստորև․

«Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անձամբ ԱԺ նախագահը (ԱԺ կանոնակարգ, հոդված 5, 2-րդ մաս, կետ 17):

Մասնակիցների հնարավորինս լայն, քաղաքական և վերլուծական շրջանակների ընդգրկմամբ լսումները շատ արդյունավետ կարող են լինել Հայաստանի քաղաքական դաշտի մեկտեղման համար Արցախյան հարցի շուրջ, օգտակար կլինեն նաեւ ներկայիս ԱԺ պատգամավորների համար, որոնց ճնշող մեծամասնությունը չի տիրապետում խնդրին պատեհ մակարդակով, եւ կարող են ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը երկու երկրների ղեկավարների սպասվող հանդիպումից առաջ», - գրել է Աշոտյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս