Ավտովթար Աբովյան քաղաքում․ ճակատ-ճակատի բախվել են Nissan Tida-ն ու Opel Astra-ն․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Screenshot 2023-02-27 155609

Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջան 2-րդ թաղամասի 91 տան դիմաց ճակատ-ճակատի բախվել են Nissan Tida և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել են ավտոմեքենաները առանձնացնել, ապա հոսանքազրկել։

Վթարի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ