«Մենք չենք հրաժարվելու»․ Ծառուկյանը՝ կրակոցների գործով որդու հարցաքննության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Ծառուկյան

«Օրենքի առաջ բոլորը հավասար են և առաջինը երևացող, դիրք ունեցողներն են պարտավոր օրենքի առաջ», - անդրադառնալով «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած զինված միջադեպի գործով իր որդին՝ Նվեր Ծառուկյանի հարցաքննությանը, ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ 

«Ըստ օրենքի՝ ինչ պետք է կատարվել է, մենք չենք հրաժարվել, միշտ պատրաստ ենք եղել, ոչ թե խուսափել ենք», - ասել է Ծառուկյանը:

Հարցին՝ որևէ բան հայտնաբերվե՞լ է իրենց տան խուզարկությունից, ԲՀԿ առաջնորդն արձագանքել է. «Այդ հարցով դիմեք իրավապահներին: Մենք պետք է օրինակ լինենք, որովհետեւ միշտ խոսում են և հակառակն են անում: Կարող եք իրավապահ մարմիններից հարցնել, բոլորը ձեզ կասեն»:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս