Շվեդիայի կառավարությունը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ներկայացրել է խորհրդարանի վավերացման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ԵՄ

Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Հիշեցնենք, որ ԵՄ անդամ 28 երկրներից Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան, Մալթան և Դանիան արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը։

Հայաստանի ԱԺ-ն համաձայնագիրը վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին: