Եթե Հաագայի որոշումից հետո Լաչինը բացվի, նշանակում է՝ Բաքուն ընդունում է Արևմուտքի գերիշխանությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Տեսնելով, որ Հայաստանն Արևմուտքի հետ մեկ ճակատով է հանդես գալլիս՝ ՌԴ-ն Արցախում դրեց մեկին, որը կհակադրվեր Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներին, և այդ ղեկավարը եղավ «Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդ Ռուբեն Վարդանյանը: Նա իր կառավարման օրերին նշում էր՝ Արցախը պետք է պայքարի՝ անուղղակի նշելով, որ Պրահայի գործընթացին չեն մասնակցելու: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Ռուսաստանը տարածաշրջանում երկար կմնա, նա Ադրբեջանին ցույց տվեց, որ ցանկացած ժամանակ «նոր» Ռուբեն Վարդանյան կարող է դնել Արցախում և իրականացնել իր քաղաքականությունը»,- ավելացրեց Բադալյանը:

Նրա համոզմամբ, կարևոր է, թե ում ղեկավարությամբ կամ միջնորդությամբ Լաչինի միջանցքը կբացվի՝ Ռուսաստանի՞, թե՝ Արևմուտքի, ըստ դրա կորոշվի Արցախի հարցի կարգավորման ընթացքը:

«Եթե Ադրբեջանը Հաագայի ասելուց հետո Լաչինի միջանցքը բացի, նշանակում է, որ մերժում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները և ընդունում Արևմուտքի գերիշխանությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ