Հրդեհ՝ Գյումրիում, կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
 

գյումրի

Փետրվարի 27-ին, ժամը 18:28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում (80 քմ). կա տուժած:

Փրկարարները Ք. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:41-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, գույքը և առաստաղը՝ մասնակի:

--00—ՍՊ