Տարածաշրջանի հակամարտությունները պետք է չտեղափոխել Վրաստանի տարածք. Զուրաբիշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Zurab

«Հակամարտությունները, որոնք տարածաշրջանում գոյություն ունեն, անհրաժեշտ է, որ չտեղափոխվեն Վրաստանի տարածք», այսօր Երևանում Հայաստաի նախագահի հետ հանդիպմանն ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Մեզ համար անչափ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր ապրում են Վրաստանում՝ հայկական ծագմամբ Վրաստանի քաղաքացիները կամ ադրբեջանցիները, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են, խաղաղ ապրեն մեր երկրում՝ մեր երկրի քաղաքականությանը, տնտեսությանը և մշակույթին ինտեգրված», - ասել է Վրաստանի նախագահը։

Զուրաբիշվիլին նշել է, որ որպես նախագահ պարտականություն ունի ավելին անելու հայկական ծագմամբ քաղաքացիների համար, որպեսզի վրաց լեզուն լինի ավելի հեշտ ու մատչելի։