Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Մոսկվա

ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով մարտի 13-ին Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնութան հետ կապերի վարչությունից: Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: