Փաշինյանը գումարը գրպանում չի եկել․ սովետից սովոր ենք խուսափել հարկերից․ Վահագն Ռաշ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Կողմ եմ, որ եկամուտ ստացող յուրաքանչյուրը, այդ թվում երգիչը կամ հանդիսավարը, պետք է հարկվի: Սակայն կառավարությունը դեռևս չունի դրա իրականացման մեխանիզմները։ 24TV-ի եթերում այս մասին ասել է երգիչ Վահագն Ռաշը։ 

«Սովետական միությունից՝ մենք սովորել ենք խուսափել հարկերից և ամեն հարց կաշառքով լուծելու։ Ահռելի բարդ գործ է դրված թե Փաշինյանի, թե կառավարության առջև, որը շատ շատերն օգտագործում են հենց իրենց դեմ։ Բայց նրանք գումարը գրպանում դրված չեն եկել, որ մեկ տարում ամեն ինչ փոխեն։ Փոփոխություների համար ամեն մարդ պետոք է ունենա իր ներդրումը, թեկուզ՝ վճարած փոքր հարկով»,- նշում է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։