ԼՂ Հ արտգործնախարարաը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

պն

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ փոխնախարար Միրոսլավ Լայչակի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լայչակը հայտարարել էր, որ խնդրի կարգավորումը համարում է նախագահության առաջնահերթություններից մեկը: Ադրբեջանի մայրաքաղաքում նա մի շարք հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Այսօր Երևանում Լայչակը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե  վստահ է, որ բանակցային շարունակության վերաբերյալ գոյություն ունեցող ձևաչափում ՀՀ կառավարությունն ունի ճիշտ բանաձև։