Ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

Մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:20-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Տիգրան Թումանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 RG 477 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդ Տ. Թումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: