Բնակարանային գողություն Երեւանում. կասկածյալը ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

.

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները մարտի 12-ին, ժամը 21.00-ին, բաժին են հրավիրել 55-ամյա մի տղամարդու, որը հաղորդում է տվել, որ մեկ շաբաթ առաջ ոմն Գեւորգ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, իր բնակարանից գողացել է «Սամսունգ» եւ «Ֆլայ» տեսակի բջջային հեռախոսներ, դրամապանակ, որի մեջ եղել է 27.000 դրամ եւ սուպերմարկետի կուտակային քարտ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է Գեւորգի ինքնությունը. բացատրական աշխատանքների շնորհիվ 1987 թ. ծնված Գեւորգ Հ.-ն ժամը 22.45-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս, որն առգրավվել է:

Հարուցվել է քրեական գործ:

Գեւորգ Հ.-ն ձերբակալվել է: