ԼՂ-ի, Ադրբեջանի ներկայացուցիչները և ՌԴ խաղաղապահների հրամանատարը քննարկել են միջանցքի բացման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

նկար

Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել այսօր Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը։ Այդ մասին խաղաղապահ զորակազմից հայտնել են Sputnik Արմենիային, տեղեկանում ենք լրատվամիջոցի տելեգրամյան ալիքից։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են նաև էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։

Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է 2 հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը (խոսքը Դրմբոնի և Կաշենի մասին է - խմբ.)։ 

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության, լարվածության նվազեցման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղիների որոնման շուրջ։ 

--00—ԼՄ