Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է իր 3-րդ մեդալը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

բակո

Վալդիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն այսօր հաղթել է անգլիացի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ՝ Հայաստանի հավաքականին պարգևելով 3-րդ մեդալը: Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից:

56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտություն է կրել: Այսօր երեկոյան ռինգ դուրս կգան նաև 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: