ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները բարձր են գնահատել Պաշտպանի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստան այցելած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկանառողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքը, արձանագրած խնդիրները ևդրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը:

Անդրադարձ է կատարվել նաև ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Պաշտպանի աշխատակազմի գործունեությանը կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության բաժիններում կատարված շուրջօրյա աշխատանքի, անհանդուրժողականության և ատելության խոսքի բացառման հետ:

ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները բարձր են գնահատել Պաշտպանի աշխատանքը և հետագայում արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:

Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատելու համար, պատրաստակամություն հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման գործում:

ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների իրականացմանվերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփեն առանձին զեկույցով։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս