Արդեն ժամանակն է հրաժարվել Արցախի հարցում հնացած սկզբունքներից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

-ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը հիմնավորել ենք, թե ի՞նչու Արցախը պետք է մասնակցի բանակցություններին՝ որպես երրորդ կողմ,- ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Ինձ թվում է՝ մենք համոզիչ փաստարկներ ենք ներկայացրել», - ասաց նա:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Արցախը Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից, արտգործնախարարն ասել է. «Հանդիպումները կաևոր են, դրանք պետք է շարունակվեն: Պարոն Փաշինյանն ասել է, որ ինքը պետք է խոսի Հայաստանի անունից, քանի որ Արցախի անունից լիազորված չէ խոսել: Պարոն Փաշինյանը եռակողմ ձևաչափի վերականգման հարցն է քննարելու: Փաշինյանին մանդատ տալու հարց չի քննարկվել»:

Ինչ վերաբերում է համանախագահների հայտարարության այն կետին, որ հակամարտությունը պիտի կարգավորվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա, համաձայն որոնց՝  Արցախի շրջանները պետք է վերադարձվեն Արդբեջանի վերահսկողության ներքո, նախարարն ասել է․

«Մեր վերաբերմունքն այնպիսին է, որ արդեն ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից»։
Նրա կարծիքով՝ եթե բանակցային ձևաչափում փոփոխություններ չլինեն և Արցախը չվերադառնա բանակցային սեղան, ապա առաջընթաց ակնկալել հնարավոր չէ:

ԱՀ ԱԳ նախարարը նկատել է նաև, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը Ադրբեջանի հետ տարածքային խնդիր չէ, ինչպես դա Ադրբեջանն է փորձում ներկայացնել. «Դրա համար սկսել այս հարցի լուծումը միակողմանի տարածքների զիջումներից անընդունելի է և խեղաթյուրում է հենց համակամարտության իմաստը», - ասել է նա:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս