Շեշտվել է Երևանի և Աշգաբադի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

Մարտի 13-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարար Ռեսուլ Ռեջեփովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-թուրքմենական հարաբերությունների՝ թեթև և տեքստիլ արդյունաբերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ի թիվս որոնց՝ բամբակագործության և գորգագործության, հումքի և պատրաստի արտադրանքի առևտրի ոլորտներում համագործակցության հնարավորությունները:     

Անդրադարձ է եղել 2019թ. կեսերին Աշգաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների կազմակերպական, ինչպես նաև՝ դրա օրակարգի տեքստիլ արդյունաբերությանը վերաբերող հարցերին:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման համատեքստում մոտ ապագայում երկու մայրաքաղաքներում առևտրի տների բացման և ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման կարևորությունը: