Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հստակ գծեց Արցախի հարցի լուծման մեր պատկերացումը․Բաբաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Ստեփանակերտում առաջին անգամ գծվեց Արցախի խնդիր կարգավորման վերաբերյալ մեր հայեցակարգն ու պատկերացումը, բայց գալիս է ներսում տնային աշխատանք կատարելու ժամանակը։ Այս մասին ասել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը։
Ըստ պատգամավորի՝ 2018թ․ մայիսին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին, երբեք չի փակել բանակցություների կամ խոսելու դուռը և մենք դա ցույց ենք տվել։
«Մենք նոր իշխանությունից ժողովրդի թիկունքում երբեք պայամանվորվածությունների չգալու խոստում ուենք։ Իհարկե ես հեռու եմ այն մտքից, որ իշխանությունն ամբողջությամբ բովանդակությունը բացի, բայց հասարակությունն իրավունք ունի հիմնական դրույթներն իմանալու, ինչը և արեց Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում։  Մենք հստակ դրեցինք մեր սահմանը։ Դա մեզ համար պայման չէ, դա օրակարգի թիվ մեկ առանցքային հարցն է, բայց Երևանը չի հրաժարվում  բանակցությունից»,- նշել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։