Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

/

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:

Փոխվարչապետը կարևորել է հիմնադրամի հետ համագործակցությունը և ներկայացրել է Կառավարության կողմից առաջնահերթ համարվող այն ոլորտները, որտեղ հնարավոր է մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր, այդ թվում՝ տարածաշրջանային նշանակության: 

Հանդիպման ընթացքում Անդրեյ Շիրոկովը փոխվարչապետին է ներկայացրել հիմնադրամի նորացված ռազմավարությամբ սահմանված գործունեության հիմնական ուղղությունները: Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն ուղղված հետագա քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում Հայաստանի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև համագործակցության ընդլայնման շուրջ: