Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

.

Պաշտոնական երկօրյա այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Նախագահը՝ Վրաստանի պետական պատվիրակության և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով և ծանոթացել «Թումոյի» կրթական ծրագրին։

«Թումոյի» զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը Սալոմե Զուրաբիշվիլիին ներկայացրել է ընթացիկ նախագծերը` Թումո ստուդիաները, Թումո-ԵՄ կոնվերգենցիոն կենտրոնը, և կենտրոնի միջազգային ընդլայնման ընթացքը:

Վրաստանի նախագահը ծանոթացել է նաև դասընթացների և աշխատարանների ընթացքին, լսել է Թումոյի Թմբաթայի կատարումները։ «Վրաստանի մեր նոր տեխնոպարկում ստարտափների էկոհամակարգ ունենք, և Թումոյի նման նախագիծը հիանալի լրացում կարող է հանդիսանալ»,- նշել է նա: