Թուրքիայում իշխանությունից դժգոհ 70-ամյա տատիկն ասել է. «Ինձ էլ բանտ նետեք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

.

Թուրքիայի քաղաքացի 70-ամյա կինը Թուրքիայում տեղի ունեցող բանտարկությունների և Էրդողանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ Youtube-ում հանդես է եկել քննադատական տեսաուղերձով:

Տարեց կինը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը զզվանք է առաջացրել ու արդեն հոգնեցրել:

Նրա համոզմամբ` գործը գլուխ չի գա՝ ցեխ շպրտելով, մեկը մյուսին ահաբեկիչ համարելով:

«Այս ժողովուրդն արդեն արթնացել է: Ինձ նման գյուղացիներին  5 տարին մեկ խանութի քարտ են տալիս, ասում են` գնացեք գնումներ կատարեք: Փառք Աստծո, ես չեմ վերցրել: Մինչև հիմա աշխատում եմ»,- ասել է կինը:

Ինչ վերաբերում  է նախագահ Էրդողանի` ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին բանտ նետելու սպառնալիքին, տրապիզոնցի կինը ասել է, որ Թուրքիայում դա կնշանակի, որ ոչ դատավոր կա, ոչ դատախազ կա և ոչ էլ մեկը կա, որը կկարողանա պաշտպանել իրենց:

«Ով ուզում է, թող ինձ լսի: Ինձ էլ թող բանտ գցեն Մերալ Աքշեների հետ միասին: Ոչ ճանաչում եմ նրան, ոչ էլ հորս աղջիկն է: Մինչև ականջներս կուշտ ենք արդեն»,-դժգոհել է նա:

 

Աղբյուր`    Ermenihaber.am