ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

road
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Շիրակի մարզի Քեթի և Ջաջուռ գյուղերում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ՍՊ