Մեսսին մերժել է ՊՍԺ-ի՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ առաջին առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

la-vanguardia-messi-otklonil-pervoe-predlozhenie-pszh-o-prodlenii-kontrakta_16779139591742956401-735x375

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մերժել է ֆրանսիական ակումբի՝ պայմանագիրը երկարաձգելու առաջին առաջարկը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով La Vanguardia պարբերականին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին մերժել է ՊՍԺ-ի առաջարկը՝ չնայած այն բանին, որ Կատարում կայացած 2022 թվականի աշխարհի առաջնությունից առաջ կողմերը համաձայնության են եկել այն երկարաձգելու շուրջ։ Փարիզցիներն իրենց առաջարկն արգենտինացուն ուղարկել են մեկ շաբաթ առաջ, սակայն նրան չի գոհացրել առաջարկվող աշխատավարձը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ